Վարդան Հարությունյան. Մեր պարտությունը մեզ չփոխեց. ԱլիքՄեդիա

1189

Հայաստանն այսօր բարդագույն վիճակում է։ Եթե ճիշտ չկողմնորոշվենք եւ ճիշտ քայլեր չձեռնարկենք, կարող ենք ավելին կորցնել։ Իսկ ճիշտ կողմնորոշվելու եւ ճիշտ քայլեր ձեռնարկելու համար պետք է կարողանանք տեսնել պատճառները, որոնք մեզ այս հանգրվան են հասցրել։ Պետք է կարողանանք մեր սխալները տեսնել ու գնահատել։

Անկախության շրջանի մեր կարճ պատմությունը պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել:

Առաջինը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանն է, երբ մեր երկիրն իր Անկախությունը հռչակեց, ընթացավ ղարաբաղյան հաջող պատերազմը, ապա՝ հետպատերազմյան տարիները։

Երկրորդը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներն են։

Երրորդ շրջանը 2018-ից այս կողմ ընկած հատվածն է։

Ցանկանան ոմանք, թե չցանկանան, դուր գա ոմանց, թե դուր չգա, առաջին շրջանը՝ իր բոլոր վատ ու լավ դրսեւորումներով հանդերձ, պատմության մեջ արձանագրվելու է որպես հաջողությունների շրջան։ Հաջողություններ, որ գրանցվել են իրատեսական ու սառը հաշվարկների, Հայաստանի տեղն աշխարհում ու տարածաշրջանում ճիշտ հասկանալու, Հայաստանի ձգտումները եւ հնարավորությունները ճիշտ համադրելու շնորհիվ։

Նույն այդ իրատեսությունն էր 1997-1998-ին թելադրում գնալ Արցախի խնդրի փոխզիջումային լուծման, որը, սակայն, մերժվեց եւ իշխանափոխության առիթ դարձավ։

Իշխանության եկած Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց թիմակիցների ելակետն ավելի քան պարզ էր․ մենք հաղթել ենք, ոչինչ չենք զիջելու, ստիպելու ենք, որ Ադրբեջանը եւ աշխարհը ընդունեն մեր հաղթանակի փաստը եւ մեր օգտին վավերացնեն այն։ Բացատրությունները եւ նախազգուշացումները, որ հնչած տեսակետը վտանգավոր է, որ այդ ճանապարհը նոր պատերազմի ու հնարավոր պարտության է տանելու, անտեսվեցին։

Ամբողջական հոդվածը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըՔննչական մեկուսարան՝ գնապիտակները թռուցիկներով փոխարինելու համար
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Փաշինյանի ակնհայտ երկու ստերը