Վարդան Հարությունյան. Որ խուսափենք վատագույնից. Ալիք Մեդիա

834

Ժամանակը Ադրբեջանի օգտին է աշխատում։ Մենք ժամանակ չունենք։ Մեզ օր առաջ վերջակետ է պետք, որ շնչելու ու վերակազմակերպվելու հնարավորություն ստանանք։ Նման անտրամաբանական հայտարարությունները, դաշտից դաշտ աննպատակ վազքը անչափ թանկ ժամանակի կորուստ են։ Առանց դա էլ մենք շատ ժամանակ ենք կորցրել՝ ինչպես մինչեւ 2020-ի պարտությունն ունեցած 25 տարիները, այնպես էլ այդ պարտությունից հետո ընկած երկու տարին։

Ակնկալել, թե կըմբռնեն նրանք մեր տարածաշրջանում ներգրավված Ռուսաստանի, Արեւմուտքի, Իրանի, Թուրքիայի եւ այլ խաղացողների շահերն ու նպատակները, ճիշտ կկողմնորոշվեն ու շահերի բախման այդ հորձանուտում կկարողանան պահել հավասարակշռությունը, ինչպես, ասենք, անում էր Հայաստանը 1990-ականներին, նշանակում է լինել միամիտ։ Նշանակում է այս մարդկանցից պահանջել ավելին, քան կարող են։ Նրանք իրենց քայլերը կատարում են ոչ թե սառը հաշվարկների հիման վրա, այլ պահի թելադրանքով, ստացած վերջին զանգի ազդեցության տակ ու չկշռադատված։

Ճիշտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ իր հարցազրույցներից մեկում ասում էր, որ վստահ չէ, թե Փաշինյանը ճիշտ է հասկանում այն ամենն, ինչ ասում են նրան այլ երկրների ղեկավարները։ Այս «անհասկացողությունն» է այսօր մեր գլխավոր խոչընդոտը։

Եթե կարող ենք հույս փայփայել, որ երկրի ներքին կյանքում տիրող վիճակը՝ կլինի արդարադատություն, գյուղատնտեսություն, կրթություն կամ ժողովրդավարություն, ապագայում, երբ կլինեն նոր ու պատասխանատու իշխանություններ, կշտկվեն, ապա արտաքին ճակատում գրանցած կորուստներն անվերադարձ են։

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըԱրցախից վեց հիվանդ է տեղափոխվել Հայաստան
Հաջորդ հոդվածը«Ռեալ» — «Վալենսիա»՝ 2:0 (տեսանյութ)