Վարդան Հարությունյան. Պարտությունը բոլորինս է. Ալիք Մեդիա

908

Երկար ժամանակ մենք անպետություն ժողովուրդ եղել ենք։ Հոգացել ենք մեր հոգսերը, մշակույթ ենք կերտել, կայսրություններին ենք ծառայել, պետություն, բայց, չենք ունեցել։ Հետեւաբար չենք ունեցել նաեւ պետության նկատմամբ պատասխանատվություն:

20-րդ դարի վերջին, ի թիվս այլ ժողովուրդների, փայլեց նաեւ մեր աստղը։ Արդեն 30 տարի է՝ պետություն ունենք, բայց, ցավոք, հին սովորությամբ այն չենք գնահատում։ Զգացմունքներին ու երազանքներին տրված` վտանգում ենք այն։ Իրականությունից կտրված ծրագրեր ենք հյուսում ու լծվում դրանց կենսագործմանը։ Արդյունքում՝ հասանք 2020-ի ծանրագույն պարտությանը, որը մեզ համար, որքան էլ զարմանալի է, սահմանագիծ չդարձավ։ Այսքան ժամանակ անց դեռ չենք հասկացել, որ բոլորովին նոր իրավիճակ է, ինչին էլ պետք է հարմարեցնենք այսօրվա մեր խնդիրները։ Պետք է գիտակցենք խորապես․

  • Հայաստանը պարտվել է պատերազմում:
  • Պարտության արձանագրումից հետո հակառակորդի առաջխաղացումը չի դադարել:
  • Հակառակորդը տեղակայվել է Հայաստանը շրջապատող բարձունքներում ու իր թիրախի տակ է պահում մեր բնակավայերը եւ մեր մայրուղիները:
  • Հակառակորդը տեղակայվել է Հայաստանի սուվերեն տարածքում:
  • Հակառակորդն իր ագրեսիվ ծրագրերից չի հրաժարվել:
  • Մենք դիմակայելու մեծ ռեսուրս չունենք:
  • Մեր երկրի ներսում անառողջ մթնոլորտ է, քաղաքականության փոխարեն ատելություն է ու թշնամություն։

Ամբողջական տեքստը կարդալ այստեղ

Նախորդ հոդվածըATP-250. Նովակ Ջոկովիչը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՈղորմություն բաժանելիս ծագած հրմշտոցում զոհվել է առնվազն 90 մարդ