‘Վարդան Ղուկասյանի եղբոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ’

920

Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության  Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ մամուլում շրջանառվում էին լուրեր, թե մեքենան ընդամենը 100 հազար դրամով ավագանու որոշմամբ տրվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորը` Գեւորգ Ղուկասյանին: Վերջինս հաստատել է, որ ինքն է տարել մեքենան:

Նախորդ հոդվածը‘Pussy Riot խմբի անդամները իրենց պատիժը կկրեն Մորդովիայում և Պերմում’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարներն ավերել են Բենգազիի ամերիկան հեռուստաալիքի գրասենյակը’