‘Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ. Թող ստուգում լինի, ի՞նչ կա որ’

927

Ժամանակին բոլոր հարցերի պատասխանը տվել ենք, և պիտի ասեմ, որ ցանկացած գումար, որ ծախսվել է քաղաքային բյուջեից, հաստատված բյուջեի սահմաններում է եղել: Այս մասին iLur.am-ին հայտնեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը:

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում: Ստուգումները սկսվել են երեկ, ուսումնասիրվում է պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արդյունավետությունը։

«Վերահսկողություն է իրականացվել տարբեր կառույցների կողմից: Այնպես որ՝ մենք ինքներս կողմ ենք, թող ստուգում լինի, ի՞նչ կա որ»,- ասաց Լիլիթ Աղեկյանը:

Փորձեցինք ճշտել՝ հավանական չե՞ն համարում, որ ինչ-որ բացահայտնումներ կլինեն այդ ստուգումներից հետո: Աղեկյանն ասաց, թե ինքն իր պատասխանն արդեն տվեց:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Ողջունելի են այն ուսանողները, ովքեր ունեն իրավիճակը փոխելու ցանկություն’
Հաջորդ հոդվածը‘Հերթական միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում’