‘Վարդան Ղուկասյանի որդի. Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն. «Ժողովուրդ»’

1280

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասաց, «Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց շինին բան…»։

«Ժողովուրդի» այն հարցին, թե առաջին անգամը չէ, որ Սպարտակ Ղուկասյանի անունը շոշափվում է հանցածին արարքների մեջ. մշտապես տեղեկություններ են ստացվում, որ նա է կրակել, սակայն իր փոխարեն դատապարտվում են ուրիշները, եւ թե ինչպե՞ս է կարողանում «ջրից չոր դուրս գալ»`  Ղուկասյանը պատասխանեց. «Դա հեքիաթ է, ու վերջ, լավ էլի։ Ես մի բան կասեմ, արա՜, քաղաքը շինեք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետևից։ Մարդկանց ուզում եք ղրկել բանտ։ Քի՞չ եք ղրկել, ուզում եք թազա՞ ղրկեք»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. ԲՀԿ-ն օրենքի ամբողջ ուժով սատարելու է Սամվել Բալասանյանին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնաբերվել է քաղաքացու ծխախեղդ եղած դին’