‘Վարդան Մինասյանը ՀՖՖ-ին է ներկայացրել իր գործունեության հաշվետվությունը’

949

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ նիստի օրակարգային հարցերից մեկն էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հաշվետվությունը, ում պայմանագրային պարտականությունների ժամկետը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 30-ին:

Վարդան Մինասյանը ՀՖՖ գործադիր կոմիտեին ներկայացրել է գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից: Այնուհետեւ ՀՖՖ նախագահը անձամբ իր եւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անունից շնորհակալություն է հայտնել Վարդան Մինասյանին կատարված աշխատանքի համար: Իր հերթին Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին և գործադիր կոմիտեի անդամներին՝ իր հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆիլիպ Լեֆորի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ճանապարհը ‘