‘Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը’

1127

Սոֆիայում ավարտվեց Վարդան Մինասյանի մամլո-ասուլիսը:

— Ի՞նչ եք սպասում վաղվա խաղից:

— Յուրաքանչյուր խաղում մենք ձգտում ենք հաղթանակի հասնել: Վաղն էլ այդպես կլինի:

— Կլինե՞ն արդյոք փոփոխություններ Մալթայի խաղի հետ համեմատ:

— Այո կլինեն: (խմբ  – բայց չնշեց որ դիրքում)

— Դիտել ե՞ք Բուլղարիա-Իտալիա խաղը:

— Անշուշտ, և կարող եմ ասել, որ Բուլղարիան հիմա ավելի ագրեսիվ է խաղում, բարձր մակարդակի ու ապագայի թիմ է:

— Ի՞նչի հաշվին է աճել ֆուտբոլը Հայաստանում:

— Սերունդ է փոխվել:

— Հայաստանը այս խմբի ֆավորիտներից է: Ի՞նչպես եք նայում Ձեր թիմի եզրափակիչ դուրս գալու շանսերին:

— Մենք այդքան առաջ չենք նայում: Միայն մտածում ենք վաղվա խաղի մասին:

— Ի՞նչպես է իրենց զգում Գևորգ Ղազարյանը:

— Շատ լավ:

— Ի՞նչ կասեք Բուլղարիայի մասին և ո՞ւմ կառաձնացնեիք:

— Բուլղարիան շատ լավ թիմ է, շատ արագ է խաղում և հիանալի հարձակվողներ ունի:

— Անցյալ ընտրական փուլում մրցավարը խանգարեց Ձեզ Իռլանդիայի հետ խաղում: Հիմա մտավախություն չկա՞ մրցավարության հետ կապված:

— Դա իմ գործը չէ:

— Չկան Մարտին Պետրովը: Ստիլիան Պետրովը:  Չկա նաև Բերբատովը: Դա կհեշտացնի՞ Ձեր գործը:

— Հարցն ավելի շատ Ձեր մարզիչներին պետք է տալ: Ասեմ, որ առանց նրանց էլ շատ դժվար կլինի Բուլղարիայի դեմ խաղալ:

— Մալթայում խոնավ էր ու դժվար: Հասցրել ե՞ք արդեն վերականգնվել:

— Հուսով եմ, որ այստեղ պայմանները ավելի լավ կլինեն, դաշտը լավը կլինի և այդպիսի բարդություններ չեն լինի:

— Մարկոսը, Արասն ու Պոպովը նույն թիմում են խաղում: Ձեր տղաները նրա մասին տեղեկություններ հայտնել են:

— Չենք խոսել այդ թեմայով:

— Ո՞րն է Ձեր նպատակը այս մրցաշարում:

— Շատ է խոսվում անցյալի մասին, բայց դա ավարտվել է: Հիմա մեր նպատալն է յուրաքանչյուր խաղում ավելի լավ խաղ ցուցադրել ու հաղթել:

— Իտալիայի խաղից հետո ըստ Ձեզ որն է Բուլղարիայի ամենաուժեղ կողմը:

— Հարձակումը:

Էդուարդ Քալանթարյան

Ֆուտբոլ 365-ի համար

Նախորդ հոդվածը‘Չինաստանը պարեկային նավեր է ուղարկել վիճելի կղզիների մոտ’
Հաջորդ հոդվածը‘Էնդի Մարեյը` US Open-ի չեմպիոն’