‘Վարդան Մինասյան. Բոլոր նորեկներին հնարավորություն կտրվի. Տեսանյութ’

772

Այսօր հնարավորություն կտրվի բոլորին, այդ թվում եւ նորեկներին, հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Վալանսում կայացած մամուլի ասուլիսում: Նշենք, որ այսօր Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի թիմի հետ:

«Մեր համար կարեւորն ընկերական խաղ անցկացնելն էր: Կրկնակի անգամ լավ է, որ շատ բաներ համընկան:

Հենրիխը բնատուր արագություն ունի, բայց չեմ կարող ասել` արդյոք նա է լավագույն հայ ֆուտբոլիստը: Այսօր ուսումնասիրել ենք Լյուքսեմբուրգի խաղը, բայց մենք առաջնայինը նայելու ենք մեր խնդիրներին: Հնարավորություն կտրվի բոլորին, այդ թվում եւ նորեկներին»:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորեկներն են պաշտպան Արտյոմ Խաչատուրովը («Շերիֆ»), կիսապաշտպան Նորայր Ասլանյանը («Էմեն») եւ դարպասապահ Արսեն Բեգլարյանը («Գանձասար»), հայտնում է Sport.News.am-ը: Ասուլիսի մնացած մանրամասները՝ տեսնյությում, որը տրամադրել է ՀՖՖ-ն:

Նախորդ հոդվածը‘Եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` «Էպոսագետն» է դիմելու. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերրին Twitter-ում կներկայացնի իր պարզաբանումները և մեկնաբանությունները’