‘Վարդան Մինասյան. Մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել’

975

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասաց հետեւյալը.

Ի՞նչն էր փոխվել Հայաստանի մոտ, Մալթայի հետ խաղից հետո:

— Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր:

Անակնկա՞լ էր Ձեզ համար արդյունքը:

— Հաշիվը այո, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը:

Մարտավարությունը սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:

— Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք..

Հայաստանը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:

— Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:

Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:

— Ես գտնում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:

Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույն

— Չեմ կարող ասել: Դուք որոշեք:

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հուսահատություն ենք արտածում’
Հաջորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյան. Տեսա՞ք՝ ինչ արեց Հայաստանը Դանիային’