‘Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 1-ին’

976

Վարդան Պետրոսյանի գործ Քրեական վերաքննիչ դատարանում քննելու են դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանը, Մհեր Արղամանյանը և Արարատ Պետրոսյանը:

Վերաքննիչ ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում է պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:

Իսկ տուժող կողմը պահանջվում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Տուժող կողմի վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ մարտի 16-ին, դատական քննությունը նշանակվել է ապրիլի 1-ին` ժամը 12:00-ին:

 Վարդան Պետրոսյանը առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2013-ի  հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: 

Նախորդ հոդվածը‘Փորձաքննությունը հաստատել է. Ավետիսյաններն սպանվել են Պերմյակովի ինքնաձիգից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները Ս. Սարգսյանին պաշտպանում էին տաք թեյնիկներից. Ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են դատարանում ‘