‘Վարդան Պետրոսյանի գործով վկա. Նիվայի ձախ կողմում նկատել եմ ճմրթված հայելիներ’

1596

Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաեւ վկաներից Հայկ Վարդանյանը, ով կրկին փաստեց, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի առել:

Դատավորի այն հարցին, թե Նիվա մակնիշի ավտոմեքենայի վրա արդյո՞ք հայելիներ կային, թե՞ ոչ, վկան պատասխանեց, որ ձախ կողմի վրա նկատել է ճմրթված հայելիներ: «Հետեւում էլ նստած են եղել երկու աղջիկ, երկու տղա, իսկ աղջիկը հետեւի սիդելնիկների մեջտեղից օգնություն էր կանչում»,- ասաց Վարդանյանը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանը ցուցմունք տալու հրավիրվեց վկա Տիգրան Խաչատրյանին, ով ավտովթարից հետո ժամանել էր դեպքի վայր՝ որպես հրշեջ-փրկարար եւ իրականացրել փրկարարական գործողություններ: Նիկոլայ Բաղդասարյանը վկայից կրկին փորձեց ճշտել, թե Վարդան Պետրոսյանի վրայից արդյո՞ք ալկոհոլի հոտ առել է, թե՞ ոչ: Հարցին ի պատասխան՝ վկան նշեց, որ նման բան լինելու դեպքում անպայման կզգար:

Վկայի հարցաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ դատական նիստը պարբերաբար վերածվում է տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի եւ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջեւ բանավեճի։

Նախորդ հոդվածը‘Այվազովսկու արձանը, մի քանի տարի է, ինչ անվրձին է (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Վիրահայոց թեմի առաջնորդը և վրաց միտրոպոլիտը քննարկել են Թբիլիսիի միջադեպը’