‘Վարդան Պետրոսյանի գործով քննիչի դեմ ՀՔԾ-ն նյութեր է պատրաստում’

1103

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով քննիչ Հայկ Հակոբյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան ժամը 10-ից մինչև 18-ը Վարդան Պետրոսյանը ՀՔԾ-ում հարցաքննության է ենթարկվել:

«Նյութերի նախապատրաստումը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա է սկսվել: Վարդան Պետրոսյանին բավականին երկար ու մանրամասն հարցաքննեցին՝ կապված այն բանի հետ, թե ինչ է տեղի է ունեցել այն օրերին, երբ Հայկ Հակոբյանը հարցաքննել է դերասանին: Հուսով ենք, որ գործին ընթացք կտրվի»,- ասաց նա:

Ավելին

Նախորդ հոդվածը‘Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել կարևորագույն ռազմավարական մայրուղու վրա’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.30 դրամ/դոլար’