‘Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները.Civilnet’

1040

Դերասան Վարդան Պետրոսյանի շահերը կպաշտպանեն նաև Ֆրանսիայից ժամանած փաստաբանները. այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղադասարյանը` նշելով, որ նման ցանկություն են հայտնել դերասանի ընտանիքի անդամները: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է դիմել դատավորին` մարտի 12-ին նշանակված դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

«Փաստաբանները ժամանելու են Ֆրանսիայից մարտի 25-ին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ դատական նիստը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև ապրիլ: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նիստը «լինելու է կարճ, սակայն շատ բովանդակալից»:

Մանրամասները՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘ Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում Սլավոնական համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչը նոր ուղերձով հանդես կգա Դոնի Ռոստովում’