‘Վարդան Պետրոսյանի փաստաբանը նոր մանրամասներ է հրապարակել’

1730

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ըստ «Փաստինֆո»-ի, փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել  կողային հետդիտարկման հայելիներ:   «Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»:   

Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:   Հիշեցնենք, որ փորձաքննությունների հրապարակված արդյունքների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս՝ կողնակում, որտեղ, ըստ գործի նյութերի, կայանված է եղել Նիվա ավտոմեքենան: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ամեն կեղծված մեկ քվեաթերթիկը հավասարազոր է հանձնված 1 սմ2 հողի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԺ. Հանրապետական կանանց միջեւ վեճը շարունակվում է’