‘Վարդան Պետրոսյանի փաստաբան. Դատավճռով տրվել է իրավիճակային լուծում’

1204

Քիչ առաջ հրապարակվել է դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 5 տարի ազատազրկման:  

Ըստ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի,  դատավճռով տրվել է իրավիճակային լուծում: Նա նշել է, որ, ենթադրաբար, ապրիլին կլինի համաներման ակտ, և անզգույշ հանցագործության պայմաններում հինգ տարի ազատազրկվելու դեպքում գործը կկարճվի, այսինքն` եթե տուժող կողմը հանկարծակի որոշել բողոքարկել, ապա Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից բաց թողնել: «Այսինքն` բոլոր դեպքերում Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի` անկախ այն բանից` տուժող կողմը կբողոքարկի՞, թե՞ չի բողոքարկի»,- Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերն է մեջբերում yerkir.am-ը: 

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկո. Բելառուսն իրեն Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու իրավունք է վերապահում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ներկայացուցիչը New York Times-ի ընթերցողներին պատմել է Ադրբեջանի նպատակների մասին’