‘Վարդան Պետրոսյան. Իրավական հարաբերությունները վերածվում են փողոցայինի (Տեսանյութ)’

1433

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Նշենք, որ նիստին չեն ներկայացել տուժողները եւ տուժողների իրավահաջորդները:

Դատական նիստի սկզբում հայտարարությամբ հանդես եկավ Վարդան Պետրոսյանը, ով անդրադարձավ նախորդ նիստի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպին՝ այն որակելով որպես տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի կողմից իրականացված սադրիչ գործունեություն, որը հետապնդում է միայն մի նպատակ՝ ամեն ինչ անել խափանելու համար այն քայլերը, որոնք արվում են հաշտության եզրեր գտնելու համար: «Իրավական փոխհարաբերությունները վերածելով փողոցային հարաբերությունների ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ: Ես Ռուբեն Բալոյանին չեմ ճանաչում որպես իրավաբան, փաստաբան եւ հրաժարվում եմ այսուհետեւ պատասխանել նրա կողմից ինձ ուղղված հարցերին»,- հայտարարեց Պետրոսյանը:

Ռուբեն Բալոյանը իր հերթին Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրեց թշնամանք սերմանելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարը ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ քննարկել է դիվերսիոն խմբի հարցը’
Հաջորդ հոդվածը‘ԱՀ փոխվարչապետ. Ադրբեջանցի ժողովուրդն այլևս չի հավատում ԵԱՀԿ Մինսկի խմբին ‘