‘Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ‘

1114

«Այսօր նախկին արտգործնախարար և ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության: Քրեական օրեսգրքի 79 և 190 հոդվածներով նրան փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Վարդան Օսկանյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալուց», — iLur.am-ին հայտնեց Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ հայտնի չէ մյուս հարցաքննության օրը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին  որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը: Իսկ հոկտեմբերի 6-ին Օսկանյանը հարցաքննության ներկայանալու ծանուցագիր էր ստացել ԱԱԾ-ից: 

Նախորդ հոդվածը‘Դիվանագետ. Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ էր’
Հաջորդ հոդվածը‘Մալդիվների նախկին նախագահը ձերբակալվել է իշխանազանցության համար’