‘Վարդան Օսկանյանի փաստաբանը տեղյակ չէ, թե ինչու են «Սարդարապատ» շարժման անդամին ԱԱԾ հրավիրել’

819

Նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղյակ է, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին այսօր Վարդան Օսկանյանի գործով որպես վկա հրավիրել են Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն: Փաստաբանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ մանրամասները չգիտի ու չի կարող ասել՝ ինչու են Չուգասզյանին հրավիրել:

«Եթե ինքը չի ցանկանում փաստաբան, կարող են առանց փաստաբանի հարցաքննել: Վկան պարտավոր է ցուցմունք տալ՝ բացառությամբ օրենքով նախատեսված մի քանի դեպքերի»,- նշեց Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր և Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Օսկանյանը բազմիցս հերքել է իրեն հասցեագրված մեղադրանքը՝ դա համարելով քաղաքական պատվեր:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանատունը փոփոխել է մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման ընթացակարգը’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյանը Տ.Սարգսյանին. Իրենց քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ում բնակչությունը լինի աղքատ ‘