‘Վարդան Օսկանյան. ԱԱԾ-ում ցուցմունք չեմ տալու ‘

960

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Այսօր ժամը 12-ին հրավիրված եմ ԱԱԾ, որտեղ ինձ մեղադրանք են ներկայացնելու փողերի յուրացման և փողերի լվացման հատկանիշներով:

Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:

Ես ԱԱԾ գնում եմ միմիայն այն պատճառով, որ օրենքն է պահանջում, և շարունակելու եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տալու:

Շնորհակալ եմ այս օրերին բոլոր ինձ աջակցություն ցուցաբերողներին»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը:

 

Նախորդ հոդվածը‘Կալաձեն առաջադրվել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘«Թերեքի» հարբած ֆուտբոլիստը Porcshe Panamera-ով հայտնվել է խանութում (տեսանյութ)’