‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ում շուտով զգալի փոփոխություններ տեղի կունենան’

1420

ԲՀԿ-ում շուտով տեղի կունենան զգալի փոփոխություններ, որից հետո կուսակցությունն ավելի կուժեղանա, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

«Ես ԲՀԿ մտա այդ կուսակցությունն ավելի ուժեղացնելու նպատակով, քանի որ այն արդեն ուներ կարևոր հեղինակություն ժողովրդի աչքում: Ճիշտ է, ԲՀԿ-ում կան հարցեր, որոնց հետ համամիտ չեմ, բայց ամեն կուսակցություն պիտի ունենա իր ներքին դիսցիպլինան ու եթե որոշում ես կուսակցություն մտնել, պիտի ինչ-որ կերպ ենթարկվես դրա կանոններին»,- ասել է Օսկանյանը:

Խոսելով օլիգարխիայի դեմ պայքարի ու դրան ԲՀԿ-ի մասնակցության մասին՝ Օսկանյանը նշել է.«Հարցը պետք է դրվի այսպես՝ ԲՀԿ-ն կմասնակցի այդ պայքարին, իսկ ինքնին պայքարը պետք է ղեկավարի իշխանությունը»:

Նախորդ հոդվածը‘Բեգլարյանը հիմնավորում է նոր օրենքի անհրաժեշտությունը՝ Տաքսիստների երեխաներն ուզում են օգտագործել մեքենաները’
Հաջորդ հոդվածը‘Գվինեական ծոցում խոշոր նավաբեկություն է տեղի ունեցել’