‘Վարդան Օսկանյան. Թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել’

1176

ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու որոշումը հեշտ չի կայացվել: Քաղխորհրդում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ:
Ամիսներ առաջ ես հրապարակային էի դարձրել իմ կարծիքը, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով՝ հաշվի առնելով կուսակցության կշիռը, վարկանիշը, այլընտրանք լինելու, ինչպես նաև միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալու հնարավորությունները:
ԲՀԿ քաղխորհուրդը, հաշվի առնելով ներքաղաքական դաշտում ստեղծված կոնյունկտուրան և Գագիկ Ծառուկյանի`իր թեկնածությունը չառաջադրելու որոշումը, նպատակահարմար գտավ նախագահական ընտրություններին հանդես չգալ սեփական թեկնածուով և չսատարել որևէ այլ թեկնածուի։ Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ, հարգում եմ ընդունված որոշումը»:

Նախորդ հոդվածը‘ՌԴ պետական դումայի ապարատի աշխատակիցները աշխատավարձի քսանապատիկին համարարժեք պարգևավճար կստանան ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ՊՆ-ն ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ պատերազմում ախալների քննությանը’