‘Վարդան Օսկանյան. Համակարգը քանդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ’

1466

Հայաստանն իշխանությունների կողմից հայտնվել է ծանր իրավիճակում, փակուղում է հայտնվել, ոչ իշխանական քառյակի հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Ազատության հրապարակ մեր գալն ինքնանպատակ չէ: Երկիրը ծանր իրավիճակում է: Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք անդառնալիորեն կորցնել երկիրը: Իշխանություններն անտեսում են այդ հանգամանքը: Ավելին, սահմանադրական արկածախնդրության միջոցով փորձում են երկարաձգել իրենց քաղաքական մոնոպոլիան: Նրանք ոչ միայն պատրաստ չեն ինչ-որ բան անել, այլ նաև ի վիճակի չեն: Նրանք ղեկավարվում են նեղ խմբակային շահերով»,- ասել է Օսկանյանը:

Նա համոզված է, որ համակարգը քանդել հնարավոր է միայն իշխանափոխությամբ: Միայն լեգիտիմ իշխանությունը կարող է դիմակայել ներկայիս մարտահրավերներին և սպառնալիքներին: Իշխանափոխությունն օրախնդիր է, և ժողովրդի մեծ քանակության ներկայությունը դրա վառ վկայությունն է:

«Մենք ընտրությունների միջոցով իշխանափոխության կողմնակից ենք: Ընդդիմության բոլոր գործողությունները լինելու են օրենքի ու Սահմանադրության շրջանակներում»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Կասեցվել է «Միլկաթ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկել է երթը’