‘Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ’

2886

Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը դիմել է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, խնդրելով միջնորդել Գյումրիում սպանություն իրականացրած զինծառայող Վալերի Պերմյակովի գործը Հայաստանի իրավապահներին փոխանցելու հարցում: Այս մասին, հղում կատարելով վարդապետ Անդրեյին, հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» գործակալությունը:

«Մենք խորապես վշտացած ենք և ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին: Այդ ողբերգությունը վերաբերվում է ոչ միայն հայ ժողովրդին, այն բոլորիս ցավն է: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ»,-հայտարարել է վարդապետը: Նա նաև հաղորդել է, որ հանդիպել է Պերմյակովի հետ, որին փոխանցել է  Նոր Կտակարանը: «Ելնելով նրա վիճակից, նա ամբողջովին չի գիտակցում իր արարքը: Ինչ-որ բան սկսում է գիտակցել, ընդունում է իր մասնակցությունն այդ արարքին, բայց արդյո՞ք նա հասկանում է իր մեղքը»,-նշել է վարդապետը:

Հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների ընտանիքը, որի վերջին անդամը` Սերյոժա Ավետիսյանը մահացավ հունվարի 19-ին, Երևանի «Սուրբ Աստվածամոր» հիվանդանոցում: Սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 1 և 2 կետերի հատկանիշներով (երկու և ավելի անձանց սպանություն): Պերմյակովն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 8,5%-ից մինչև 9,5%’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցը Գյումրիում գործում է «մարտի 1»-ի ոճով’