‘Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է’

897

Տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

 

Նախորդ հոդվածը‘Հետախուզվում է բրյուսելցի երեք ահաբեկիչ եղբայրներից մեկը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’