‘Վարդին ու Քեյնը հրավիրվել են Անգլիայի հավաքական’

1293

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է կազմը, որը կմասնակցի Գերմանիայի եւ Հոլանդիայի թիմերի դեմ ընկերական հանդիպումներին։ Հավաքական են հրավիրվել նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայի ռմբարկուական մրցավազքի առաջատարներ Ջեյմի Վարդին ու Հարի Քեյնը, հաղորդում է BBC- ն։

Գերմանիայի հավաքականի հետ անգլիացիները կխաղան մարտի 26-ին Բեռլինում, հոլանդացիներին կընդունեն մարտի 29-ին Հոլանդիայում։

Դարպասապահներ. Բաթլենդ («Սթոք Սիթի»), Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Հարթ («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ. Բերտրանդ («Սաութհեմփթոն»), Կեյհիլ («Չելսի»), Քլայն («Լիվերպուլ»), Ջագելկա, Սթոունզ (երկուսն էլ՝ «Էվերտոն»), Ռոուզ, Ուոքեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Կիսապաշտպաններ. Ալլի, Դայեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Բարքլի («Էվերտոն»), Դրինքուոթեր («Լեսթեր»), Հենդերսոն, Լալանա, Միլներ (բոլորն էլ՝ «Լիվերպուլ»), Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ. Քեյն («Տոտենհեմ»), Սթարիջ («Լիվերպուլ»), Վարդի («Լեսթեր»), Ուոլքոթ, Ուելբեք (երկուսն էլ՝ «Արսենալ»)։

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն 13 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’
Հաջորդ հոդվածը‘Ռանյերին Տոտիին հրավիրում է «Լեսթեր»’