‘Վարդուհի Վարդերեսյանին կհուղարկավորեն Կոմիտասի անվան պանթեոնում’

1331

Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Նիստում որոշվել է, որ Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:

 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Լոպե դե Վեգան՝ ուրախ-տխուր «բնության հրաշքը»’