‘Վարշավայի պուրակներից մեկին շնորհվել է «Հայկական պուրակ» անվանումը’

1040

Սերժ Սարգսյանի հետ Լեհաստանում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը «Հայկական պուրակ» անվանակոչելու հանդիսավոր արարողությանը: Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:

Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:

Նախորդ հոդվածը‘Դատարանի գնահատմամբ՝ Լեւոն Իգիթյանի խոսքերում բացակայել է վիրավորանքը’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Ֆեներբախչեին» և «Բեշիքթաշին» ‘