Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի և Բելառուսի միջև զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի

427

Լեհաստանում իշխող «Օրենք և Արդարություն» կւսակցության առաջնորդ, փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Բելառուսի հետ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի։

Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի Լեհական ռադիոյին տված հարցազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով միգրացիոն ճգնաժամը բելառուսա-լեհական սահմանին։

«Մենք արդեն ունենք հիբրիդային պատերազմ, բայց զենքի կիրառմամբ պատերազմ, առայժմ, հավանաբար, հորիզոնում չկա։ Ես ասում եմ «հավանաբար», որովհետև մենք անկանխատեսելի հակառակորդի հետ գործ ուենք»,- ասել է նա։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Բելառուսի իշխանությունները, որոնց Լեհաստանում մեղադրում են միգրանտներին օգտագործելու միջոցով հիբրիդային պատերազմ մղելու մեջ, «ավելին անել չեն համարձակվի, քան անում են հիմա»։

«Ես հավատում են դրան և կարծում եմ, որ մեր ունկնդիրներն էլ են հավատում, որ պատերազմ, այնուամենայնիվ, չի լինի»,- հավելել է Կաչինսկին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
Հաջորդ հոդվածըԻրադրությունը արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ