‘Վարորդը բեռնատարով բախվել է ԿԸՀ նախագահի ավտոմեքենային’

928

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ կայքի, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Նշվում է, որ ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է КАМАЗ-ի վարորդը: Կայքը տեղեկացնում է նաեւ, որ KIA մեքենայի համարանիշները հաշվառված են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեկշռում, և այն սպասարկում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով, ըստ տեղեկությունների, վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:   

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը կնախապատրաստվի Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Վարչապետը վերահսկում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը’