‘Վարորդներ, զգուշացե՛ք. Նոր արագաչափեր’

1417

ՃՈ-ն տեղեկացնում է նոր արագաչափերի տեղադրման մասին. 

Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 25-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.8 կմ՝ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանացի Հենրի Վորսլին զոհվել է Անտարկտիդան միայնակ անցնելու փորձ կատարելիս’