‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. հունվարի 30-ից՝ նոր արագաչափեր’

958

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ կմ (Իջևան քաղաքի Երևանյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

2. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 134.1-րդ կմ (Իջևան քաղաքի Արցախյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Նախորդ հոդվածը‘Հանրապետության հիմնական ավտոճանապարհները անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Կորեայում արձակուրդից հետո Ս. Սարգսյանը պաշտոնանկ է արել դեսպանին. Ինչու՞’