‘Վարչապետը ալիբի ունի. Մամուլ’

1163

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օֆշորային գոտիներից մոտ 50 միլիոն դոլարի «օտարերկրյա ներդրում» է կատարվել, որից 36 միլիոնը` Կիպրոսից։

«ՉԻ»- Մեխանիզմը հասկանալի է։ Հայաստանյան ինչ-որ պաշտոնյաներ թալանածը փոխանցում են որեւէ օֆշորային գոտի (հիմնականում` Կիպրոս եւ Վիրջինյան կղզիներ), հետո այնտեղից «օտարերկրյա ներդրման» անվան տակ Հայաստանում բիզնեսներ հիմնում։ Բայց Տիգրան Սարգսյանին հանկարծ չկասկածեք. նա ալիբի ունի։ Այդ օրը բազմաթիվ վկաների ներկայությամբ կիթառ է նվագել։ Այսինքն` ուղղակիորեն զբաղված է եղել վարչապետի պարտականությունների կատարմամբ։

Ի դեպ` օֆշորային սկանդալի բացահայտումից հետո Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը միանգամից 34,7 տոկոսով նվազել է։ Տեսնես ինչո՞ւ է այդպես։ Երեւի մեր պաշտոնյաները պարզապես ավելի զգուշավոր են դարձել։ Կամ էլ` հանքերն են վերջացել։

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները և ոստիկան ներկայացող անձինք ահաբեկում են քաղաքացուն. Ահազանգ’
Հաջորդ հոդվածը‘Ինչու՞ են ադրբեջանցի գերուն հանձնել 3-րդ երկրի. Մամուլ’