‘Վարչապետը հարցում է ուղարկել Կիպրոս՝ օֆշորային սկանդալում վարչապետի անմեղությունն ապացուցելու համար’

1097

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հաստատել է  տեղեկություններն այն մասին, որ վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում է կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին՝ պարզելու, թե արդյո՞ք «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում  կա՞ վարչապետի անունը, թե՞ ոչ, և արդյո՞ք փաստաթղթերում ընդհանրապես որեւէ տեղ առկա է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը:

Նշենք, որ Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերությունից արդեն իսկ ստացվել է Կիպրոսի պետական ռեգիստրին կատարված հարցման պատասխանը: Ստացված նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չբացահայտեց Կիպրոսից ստացված նյութերի մանրամասները, միայն հաստատեց, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել:

«Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Երեւանի քաղաքապետարանի՝ տրանսպորտի ուղեւարձի թանկացման հիմնավորումը’
Հաջորդ հոդվածը‘Նավալնիի կողմնակիցերը փողոց են դուրս եկել. Ուղիղ ‘