‘Վարչապետը մեկնել է Մոսկվա փող հայթայթելու՞. Մամուլ’

923

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով երեկ երեկոյան մեկնել է Մոսկվա, որտեղ այսօր հանդիպելու է ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ։ Ինչպես գրում է «Ժողովուրդը», ՀՀ վարչապետը Մոսկվայում հանդիպելու է ոչ թե իր ռուս պաշտոնակցի, այլ ընդամենը նրա տեղակալի հետ։ Իսկ սա, թերևս, կարելի է համարել ամոթալի երևույթ, առավել ևս, որ նախօրեին Տ. Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ, ու ըստ շրջանառվող լուրերի՝ Մեդվեդևն ինքը չի ցանկացել ընդունել ՀՀ վարչապետին։

Թերթի աղբյուրները պնդում են, որ Տ. Սարգսյանը Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ-ից հերթական անգամ վարկային միջոցներ է խնդրել, «աչքալուսանք տվել», որ նախորդ 500 մլն դոլարը ժամկետից շուտ են վճարել։ Բայց այդպես էլ Դ. Մեդվեդևին համոզել չի հաջողվել։ Ու, հավանաբար, դա է պատճառը, որ դրանից հետո նա անձամբ է մեկնել Մոսկվա։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Քրեական Դավիթաշեն. Կինը պատրաստվում է ինքնահրկիզվել. Մամուլ’