‘Վարչապետը ուղիղ Չեխիա է մեկնել, թե «չերեզ» Կիպրո՞ս. Մամուլ’

1199

Օֆշորային գոտում՝ Կիպրոսում, հայտնի ընկերությունը, որի փայատերերի մեջ նշված է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, բացվել է 2010թ. մայիսի 6-ին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Իսկ որտե՞ղ էր Տիգրան Սարգսյանը 2010թ. մայիսի 6-ին։

Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ այդ օրը նա մեկել է Չեխիա՝ ԵԺԿ բյուրոյի նիստին մասնակցելու։ Ուղիղ Չեխիա է մեկնել, թե «չերեզ» Կիպրոս, պարզել չհաջողվեց։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղարի հետ»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. «Տատի´կ, էս ինչ երկար ականջնե՜ր ունես…»’
Հաջորդ հոդվածը‘Դժբախտ պատահար «Նաիրիտում». Մամուլ’