‘Վարչապետը 110 սիրիահայ ուսանողի կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել ‘

763

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնումէԿառավարությանմամլոծառայությունը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները:

«Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք յուրաքանչյուր սիրիահայի կողքին, հասկանանք՝ ինչով կարող ենք օգտակար լինել: Ներկայում շուրջ 7000 սիրիահայեր են գտնվում Հայաստանում, նրանցից շատերը մտադիր էին որոշ ժամանակ անց վերադառնալ Սիրիա, քանի որ թվում էր, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում տեսնել իրենց երկիրն արդեն խաղաղ պայմաններում: Բայց իրադարաձությունները զարգացան այլ սցենարով և շատերն այսօր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, մտածում են այստեղ աշխատանք ունենալու, երեխաներին կրթության տալու մասին»,- ասել է կառավարության ղեկավարը: 

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևելու է այսօր կրթաթոշակ ստացած բոլոր սիրիահայ ուսանողներին:«Մենք մշտապես լինելու ենք ձեր կողքին և դուք առարկայականորեն տեսնելու եք պետության օժանդակությունը: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայություններից մեկն է»,- փաստել է գործադիրի ղեկավարը: 

Կառավարության անունից շնորհավորելով բոլոր սիրիահայարերին Ամանորի կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ցանկանում եմ, որպեսզի այս դժվարությունները ձեզ ամրապնդեն, լիցքավորեն: Մաղթում եմ, որպեսզի 2013 թվականը լինի դժվարությունների հաղթահարման տարի, որպեսզի մենք ձեզ հետ կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին, դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց կորուստների»: Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը երիտասարադրական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար):

Նախորդ հոդվածը‘Առաջին կին թեկնածուն փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանն առաջին անգամ շրջանցել է նախագահի կիրառած վետոն’