‘Վարչապետի բրյուսելյան այցը և «Էյր Արմենիան». Մամուլ’

1013

Վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանն օտարերկրյա գործուղումների է մեկնում չարտերային չվերթներով, ինչը ենթադրում է բավական մեծ ծախսեր ՀՀ պետբյուջեից։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:Նա սեպտեմբերի 29-ին չարտերային չվերթով մեկնել էր Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին, երեկ էլ՝ Բրյուսել:

Բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ նա մեկնել է հայկական նորաբաց «Էյր Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռներով: Այդ ընկերության իրականացրած երկու չարտերային չվերթերից (նախօրեին՝ Երեւան-Ռոստով-Երեւան ուղղությամբ, երեկ էլ՝ Բրյուսել) մեկը համընկել է վարչապետի ուղղության հետ:

Զարմանալի «զուգադիպությամբ» երեկ վարչապետը խոսել է ՀՀ օդային փոխադրումների ոլորտն ազատականացնելու մասին: Դժվար չէ ենթադրել, որ այս գլխից վարչապետը փորձում է իր ձեռքը վերցնել ավիափոխադրումների «ոլորտը», մանավանդ որ օդանավակայանում գործող տաքսի ծառայությունը եւս նրա սեփականությունն է: «Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ի նախագահը Դավիթ Հարությունյանի եղբայրն է»,- հավելում է թերթը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ը վելեյբոլի ֆեդերացիան ժառանգել է Լիսկայից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էխ, Յուրիկ. Մամուլ’