‘Վարչապետի խորհրդական. Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ’

2743

Հուլիսի 13-ին վարչական պատասխանատվության է ենթարկվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով Ազգային ժողովի հաշվեկշռում գրանցված 037 oo 01 համարանիշերը գործածում էր իր կողմից օգտագործվող մի քանի ավտոմեքենաների վրա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը Ազգային Ժողովում Հովիկ Աբրահամյանի խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո շարունակում էր երթևեկել Ազգային Ժողովին հաշվեկշռում գրանցված ավտոմեքենաների՝ 037 oo 01 ծառայողական համարանիշերով: Դրանք կարելի էր տեսնել Ս. Լոքյանի վարած տարբեր մակնիշի ավտոմեքենաների վրա:

Այն հարցին, թե ինչու՞ էր ՀՀ վարչապետի խորհրդականը երթևեկում ԱԺ համարանիշերով, Սերգեյ Լոքյանն ասել էր. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ»:

Կայքի փոխանցմամբ՝ Ս. Լոքյանը «փայլում» է ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներով, ու քանի որ մեքենաներին փակցված են ԱԺ համարանիշեր, ՃՈ ոստիկանները չեն փորձել «զահլա դնել» Ս. Լոքյանի հետ, որն էլ բազմաթիվ խախտումներ է արել:

Մեր կողմից հավելենք, որ Լոքյանն այն բազմաթիվ պաշտոնյաներից մեկն է, որոնք զբաղեցրած պաշտոնը և պետական գույքն օգտագործում են ապօրինություններ գործելու համար և, որպես կանոն, պատասխանատվության չեն ենթարկվում: Թե ինչու՞ է հազարավոր չինովնիկներից հենց Ս.Լոքյանը հայտնվել իրվապահների ուշադրության կենտրոնում՝ անհայտ է:

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Քաղաքացիական ազատությունների և իրավունքների աննկուն մարտիկը»՝ Վալերիա Նովոդվորսկայան’
Հաջորդ հոդվածը‘Լատվիան վավերացրել է Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը’