‘Վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը. Մամուլ’

3578

Վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել նաև չորրորդ իշխանությունում, պաշտոնավարման առաջին իսկ օրերից նա ձեռնամուխ եղավ տարատեսակ լրատվական կայքեր բացելուն կամ թերթեր ֆինանսավորելուն։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը բավարար չէ կառավարության արձանագրած ձախողումները կոծկելու և սեփական PR–ն անելու համար։ Եվ հիմա, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, վարչապետի վերահսկողության տակ է անցել «ATV» հեռուստաընկերությունը։

Որոշվել է «ATV»–ն հանձնել վարչապետի կառավարմանը, որպեսզի նրա թիմը զբաղվի Տ. Սարգսյանի PR–ով։ Լուրի իսկությունը «Ժողովուրդ»–ը, իհարկե, փորձեց ճշտել վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա, ինչպես միշտ, ողջ օրվա ընթացքում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Իսկ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանն էլ ասաց, թե իրեն նման տեղեկություններ հայտնի չեն։

Նշենք, որ սույն հեռուստաընկերությունը պատկանում է  Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 5. Ձերբակալել էին անգամ «ծտերին կերակրող» քաղաքացուն’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը վաղը Արարատում հանրահավաք կանցկացնի. Մամուլ’