Վարչապետ․ ՆԱՏՕ-ն Ֆինլանդիայում բազա կամ միջուկային զենք չի տեղակայի

344

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ երկրի տարածքում ՆԱՏՕ-ի բազա կամ միջուկային զենք տեղակայելու հարց օրակարգում չկա։

«Այդ թեման չի քննարկվում։ Եվ ամեն ինչ կախված է մեր ազգային որոշումից։ Ոչ ոք մեզ բազաներ կամ միջուկային զենք չի պարտադրի, եթե մենք դա չուզենք։ Եվ ինձ թվում է՝ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ միջուկային զենք տեղակայել կամ իր բազաները ստեղծել Ֆինլանդիայում»,- ասել է վարչապետը հինգշաբթի Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում։

Ընդ որում՝ նա հուսով է, որ իր երկիրը կպահպանի միջազգային գործընթացներում միջնորդի կարգավիճակը, ինչով աչքի է ընկել չեզոքություն պահպանելիս։ «ՆԱՏՕ-ին անդամակցելը խաղաղության ակտ է, այլ ոչ թե պատերազմ հայտարարելու»,- պնդում է Մարինը։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ, որն առայժմ չի համաձայնել նոր անդամներ ընդունել ՆԱՏՕ-ի կազմ, հարկավոր է երկխոսություն վարել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀերքում են Նազարբաևի ընտանիքի անձեռնմխելիության մասին լուրը
Հաջորդ հոդվածըԼիոն․ Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում