‘Վարչապետ. Անտրամաբանական կլիներ, եթե ընդդիմությունը գովաբաներ բյուջեի նախագիծը ‘

806

«Շատ տրամաբանական է, որ ընդդիմությունը դեմ է քվեարկել բյուջեին, իսկ կոալիցիան, որը ձևավորել է կառավարությունը, կողմ է քվեարկում: Դա հենց ձախական քաղաքական պայքարի կանոններ են և որևէ արտառոց բան այստեղ չեմ ետսնում: Անտրամաբանական կլիներ, երբ ընդդիմությունը գովաբաներ պետական բյուջեի նախագիծը և կողմ քվեարկեր» ,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը մտահոգիչ չի համարում, որ միայն կոալիցոին ուժերը պաշտպանեցին կառավարության ներկայացրած 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Արձագանքնելով լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք վարչապետը դրանով ԲՀԿ-ն ընդդիմությու՞ն է համարում, Տիգրան Սարգսյանը ասաց, որ դա այդ քաղաքական ուժի որոշելիքն է, քանի որ նա է որոշում ինչ կարագավիճակով հանդես գալ: Վերջինս խորհուրդ տվեց ոչ թե իրեն, այլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցնել, թե արդյոք նա կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե ոչ:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը՝ «Հիդրոապարատի» բաժնետերերի եւ Դալմայի հողօգտագործողների խնդրիների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Նեպալում ամենամարդաշատ աղոթքին մասնակցել են 11 հազար կանայք ‘