‘Վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը համալրել է հարուստ դեսպանների շարքը’

2924

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, 2008 թ.-ից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է (համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Վիետնամի Սոցիալիստական, Կորեայի և Սինգապուրի Հանրապետություններում): Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ Արմեն Սարգսյանը համալրել է հարուստ դեսպանների շարքը:

Դեսպանի 2011 թ. տարեկան եկամուտը եղել է մոտ 1 մլն 484 հազար դրամ, կենսաթոշակը և աշխատավարձը` 31 հազար 716 դոլար:

2011-ին նրա հաշվին եղել է 11 մլն 480 հազար դրամ`տարեսկզբի 10 մլնի փոխարեն, 110 հազար դոլար` 85 հազարի փոխարեն, 40 հազար չինական յուան` 38 հազարի փոխարեն և 10 հազար եվրո:

Արմեն Սարգսյանի կինը` Սուսաննա Սարգսյանը, նշված տարում ունեցել է 2640 դոլարի եկամուտ, որը ստացել է դիվանագետի ընտանիքի անդամի համար նախատեսված փոխհատուցումից: Սակայն դեսպանի կնոջ հաշվին եղել է 3 մլն դրամ (2011 թ.-ի սկզբին 2 մլն 700 հազար դրամ), 25 հազար դոլար (տարեսկզբին` 18 հազար դոլար) և 30 հազար յուան (տարեսկզբին` 25 հազար):

Հարուստ դեսպանների ցանկում է նաև ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում և Մոլդովայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

2011 թ. նա ունեցել է 35 հազար 160 դոլարի եկամուտ, որից 33 հազար 156 դոլարը աշխատավարձն է, իսկ մնացածը` դիվանագետի ընտանիքի անդամի փոխհատուցումը:

Նշված տարվա սկզբին Արմեն Խաչատրյանն ունեցել է 251 մլն դրամ, իսկ տարեվերջին` 247 մլն, ինչպես նաև 59 մլն դրամ տարեսկզբի 42 հազար դոլարի փոխարեն:

Դեսպանի կինը` Լարիսա Խաչատրյանը, ոչ դրամ ունի, ոչ էլ որևէ եկամուտ: Ամեն դեպքում այդպես է նշված նրա հայտարարագրում:

Hetq.am

Նախորդ հոդվածը‘Մեքենան ընկել է ջրանցքը. կա երեք զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’