‘Վարպետության դասեր՝ դոկտոր Միե Իշիի կողմից’

880

Այսօր Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանա­գիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանի շրջանակում Ճապոնական Հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկել է գործվածքի վերականգնմանը նվիրված սեմինարը: Սեմինարի շրջանակում ներկայացվելու է Ճապոնական ավանդական ներկման «Շիբորիձոմե» մեթոդը, իրականացվելու են գործնական աշխատանքներ և վարպետության դասեր՝ դոկտոր Միե Իշիի կողմից: Հայտնում է Մշակույթի նախարարությունը:

Միե Իշիի վարպետության դասերը և սեմինարը նպատակ ունեն մշակու­թային արժեքների պահպանման բնագավառում ամրապնդել Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը և նպաստել Հայաստանում գործվածքի պահպանման գործընթացի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Սեմինարը շարունակվելու է մինչև ս.թ. փետրվարի 22-ը:

Նախորդ հոդվածը‘Դատարանը «Բարսելոնայի» նախկին նախագահին պարտադրել է փոխհատուցել 23 միլիոն եվրոյի վնասը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ու ժողովրդի սերը (Տեսանյութ)’