‘ Վարպետության դասեր` ճանաչված կինոգործիչների մասնակցությամբ’

1303

 Հուլիսի 18-ին ժամը 15.00-ի «Նաիրի» կինոթատրոնում սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան): Նշենք, որ հույն գրողն ու սցենարիստը այս  տարի ընդգրկված է «Ոսկե Ծիրանի» խաղարկային մրցույթի մրցատյանւմ: Մարականիսը ծնվել է Ստամբուլում, հայ հոր և հույն մոր ընտանիքում: Սկզբում տնտեսագիտություն է ուսանել, այնուհետև, 1976 թվականից նվիրվել ե գրականությանը: Նրա դեդեկտիվ ժանրի ստեղծգործությունները թարգմանվել են 16 լեզուներով: Աշխատել է Թեո Անգելոպուլիսի հետ. Նրա մի շարք սցենարների համահեղինակ է: Մարականիսը արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Հուլիսի 18-ին ժամը 17:30-ին Ավստրիայում ծնված կիոնգործիչ, օպերատոր Քրիստիան Բերգերը կամփոփի «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը Թումոյում՝ վարելով ավելի քան չորս ժամ տևողությամբ դասախոսություն որոշակի փորձառությամբ երիտասարդ օպերատորների համար: Դասախոսությունը անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ:
Քրիստիան Բերգերը առաջին օպերատորն է Կինոգործիչների Ամերիկյան հասարակության պատմության մեջ, ով մրցանակի է արժանացել ոչ անգլիալեզու ֆիլմի համար: Նա նաև Cine Reflect Lighting System համակարգի հիմնադիրն է՝ էներգախնայողության գործիքների հավաքածուի առկա լուսային աղբյուրների շրջանակը ընդլայնելու համար:

 Հուլիսի 19-ին «Նաիրի» կինոթատրոնում, ժամը 15:00-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է: 

Նախորդ հոդվածը‘ԴԺԿ իշխանությունները որոշել են խլել Կոլոմոյսկու ունեցվածքը’
Հաջորդ հոդվածը‘Վիճաբանություն Վարդան Պետրոսյանի գործով նիստի ավարտից հետո’