‘Վացկե. «Մենք շարունակում ենք վստահել Կլոպին»’

828

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը շարունակում է վստահել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին` չնայած թիմը շարունակում է վատ հանդես գալ: Այդ մասին հայտարարել է «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

Բնականաբար, մենք շարունակում ենք վստահել Կլոպին: Այստեղ հարցեր չեն կարող լինել: Ես չեմ պատրաստվում ամեն շաբաթ պատասխանել այդ հարցին,-Վացկեի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 19-րդ տուրից հետո «Բորուսսիան» ունի ընդամենը 16 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 20-րդ տուրում «Բորուսսիան» մրցելու է «Ֆրայբուրգի» հետ:

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բաքվու՛մ էլ է Պուտինն ամեն ինչի մեղավորը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկո. Բանակցությունները Մերկելի և Օլանդի հետ հույս են ներշնչում’