‘Վացկե. «Մենք 23 խաղացող ունենք, և դա բավարար է»’

998

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեին չի անհանգստացնում այն, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմը նոր խաղացողներ ձեռք չի բերել: Հիշեցնենք, որ դորտմունդյան ակումբի գլխավոր տրասֆերային նպատակը «Մայնցի» կիսապաշտպան Յունուս Մալին էր:

«Մենք 23 դաշտային խաղացող ունենք, եւ կարծում եմ՝ դա բավական է,_ Վացկեի խոսքերն է մեջբերում Bild-ը: _Ինչո՞ւ պետք է անպայման 27 կամ 28 խաղացող ունենանք: Չէ՞ որ այդ դեպքում 3 կամ 4 ֆուտբոլիստներ խիստ կդժգոհեն»:

Նախորդ հոդվածը‘Վիդալ. «Դատական հայց եմ պատրաստում իմ մասին ստեր տարածած թերթի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Մոսկվան չի ների Թուրքիային՝ ահաբեկիչներին աջակցելու համար’