‘ Վենգերը գոհ է Սանչեսից’

1060

«Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը խոսքեր չի խնայում կանոնիրների նորեկ Ալեքսիս Սանչեսին գովաբանելու համար: 

«Առաջին անգամ Ալեքսիս Սանչեսը հետաքրքրեց ինձ, երբ հանդես էր գալիս «Ուդինեզե»-ում: Հետո  ես ուշադիր հետևում էի նրան «Բարսելոնա»-ում: Նա հիանալի գոլեր էր խփում, որը Իտալիայում մեծ տպավորություն էր թողնում: Նրա ելույթներն ուղղակի գերազանց էին: «Բարսելոնա»-ում  արդեն նրա համար շատ դժվար էր:  Իսկ հիմա նույն բանը տեղի է ունենում Նեյմարի հետ: Մեսսիի ներկայությունը իր դերը խաղում  է: Ինձ դուր է գալիս, որ Ալեքսիսը կարող է խաղալ հարձակման թե’ աջ, թե’ ձախ եզրերում, ինչպես նաև կենտրոնում: Նրա արագավազությունը նույնպես կարևոր է մեզ համար: Կարծում եմ, որ նա կավելացնի հարձակման գծի մեր տարբերակները»,- անգլիական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Արսեն Վենգերը:

Նախորդ հոդվածը‘Անհավանական թռիչքը տանիքից դարձել է YouTube-ի հիթը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Վախենալու» աշխատանք. Հոլիվուդի դիմահարդարման «կնքահոր» լավագույն գործերը’