‘Վենգերը կարող է ճապոնական ակումբ գլխավորել’

782

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։

Ինչպես տեղեկացնում է Independent-ը, 69-ամյա մասնագետը կարող է գլխավորել ճապոնական «Վիսսել Կոբեն», որի կազմում հանդես են գալիս Անդրես Ինիեստան, Դավիդ Վիլյան և Լուկաս Պոդոլսկին։ Ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ։ Ներկա պահին Վենգերը մտածում է առաջարկի մասին։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վենգերը հայտարարել էր, որ մոտ ապագայում վերադառնալու է ֆուտբոլային կյանքին, սակայն դեռևս չգիտի, թե ինչ կարգավիճակով։ 

Արսեն Վենգերը 1996-2018 թվականների ընթացքում գլխավորել է Լոնդոնի «Արսենալը»։ 

Նախորդ հոդվածը‘Հատուկ դատախազ Մյուլլերը պարզաբանել է, թե ինչու չի մեղադրել Թրամփին’
Հաջորդ հոդվածը‘ԲԷՑ-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ. Քրգործ’