Վենգեր. ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու դեպքում ընտրական հանդիպումների քանակը կկրճատվի

349

ՖԻՖԱ-ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը պարզաբանել է, թե աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու դեպքում ինչպես են կարգավորելու ակումբային եւ հավաքականների հանդիպումների օրացույցը։

«Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու նախաձեռնությունը միջազգային օրացույցի բարեփոխման մի մասն է։ Ես առաջարկում եմ կրճատել ընտրական հանդիպումների քանակը, վերափոխել օրացույցը, ստեղծել պատուհան միջազգային մրցումների համար ակումբային մրցաշրջանի ավարտից հետո։ Դա հնարավորություն կտա տարանջատել ակումբների եւ հավաքականների մրցումները։

Հիմա հավաքականներում աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներից հետո ՊՍժ-ի հարավամերիկացի ֆուտբոլիստները չեն կարողանա հանգստյան օրերին մասնակցել Ֆրանսիայի առաջնության խաղին։ Դա տրամաբանական չէ»,- Վենգերի խոսքը մեջբերում է Get French Football News-ը։

Աշխարհի առաջնությունն անցկացվում է 1930 թվականից, չորս տարին մեկ։ 1942-ին եւ 1946-ին չի անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։

2022–ին աշխարհի առաջնությունը կանցկացվի Քաթարում, 2026–ին՝ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում համատեղ։ ՖԻՖԱ-ն ցանկանում է դրանից հետո մրցաշարն անցկացնել երկու տարին մեկ։

Նախորդ հոդվածը«Ռոման» մտադիր է գնել «Չելսիի» կիսապաշտպանին
Հաջորդ հոդվածըՖրանսիայի առաջնության մասնակից թիմերի քանակը կկրճատվի